Ավարտվեց դրամաշնորհային ծրագրերի առաջին դասընթացը․ մասնակիցներին հանձնվեցին վկայականներ

Հաջողությամբ ավարտվեց «Դրամաշնորհային ծրագրերի հիմունքներ․ Իդեայից մինչև իրականացում» դասընթացի առաջին հոսքը, որի շրջանակում տասնյակ մասնակիցներ ձեռք բերեցին գործնական գիտելիքներ և հմտություններ դրամաշնորհային ծրագրերի մշակման, ֆինանսավորման հնարավորությունների բացահայտման և նախագծերի արդյունավետ կառավարման ոլորտում։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան դրամաշնորհային ծրագրերի ամբողջական ցիկլին՝ սկսած ծրագրային գաղափարի ձևավորումից և խնդրի վերլուծությունից մինչև մրցունակ հայտերի պատրաստում, բյուջետավորում, ծրագրերի իրականացում, մոնիթորինգ և հաշվետվողականություն։ Ուսուցումն իրականացվել է գործնական մեթոդաբանությամբ՝ իրական օրինակների, քննարկումների և կիրառական առաջադրանքների միջոցով։

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց մշակած ծրագրային գաղափարներն ու նախագծային առաջարկները՝ ցուցադրելով ստացած գիտելիքների կիրառման կարողությունը։ Շատերի համար այս դասընթացը դարձավ առաջին քայլը դեպի տեղական և միջազգային դրամաշնորհային մրցույթներին մասնակցություն և սեփական նախաձեռնությունների իրականացում։

Ամփոփիչ միջոցառման ընթացքում դասընթացի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականներ։ Հայ Բիզնես Կենտրոնը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և վստահ է, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն նրանց մասնագիտական աճին և հաջողված ծրագրերի իրականացմանը։

Շնորհակալություն ենք հայտնում դասընթացի բոլոր մասնակիցներին վստահության և ակտիվ ներգրավվածության համար։ Առաջիկայում նախատեսվում են դասընթացի նոր հոսքեր և մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի կենտրոնի պաշտոնական հարթակներում։

Մեկնարկել է «Դրամաշնորհային ծրագրերի հիմունքներ․ Իդեայից մինչև իրականացում» դասընթացի գրանցումը

Հայ Բիզնես Կենտրոնը հայտարարում է «Դրամաշնորհային ծրագրերի հիմունքներ․ Իդեայից մինչև իրականացում» գործնական դասընթացի գրանցման մեկնարկի մասին։ Դասընթացը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում

Ներկայացվեցին տեղական և միջազգային դրամաշնորհային նոր հնարավորություններ

Հայ Բիզնես Կենտրոնը ներկայացրել է տեղական և միջազգային գործընկեր կառույցների կողմից առաջարկվող նոր դրամաշնորհային հնարավորությունները, որոնք նախատեսված են ձեռնարկատերերի, հասարակական կազմակերպությունների, համայնքային նախաձեռնությունների, կրթական հաստատությունների

Հայ Բիզնես Կենտրոնը հայտարարում է ռազմավարական գործընկերությունների ընդլայնման մասին

Հայ Բիզնես Կենտրոնը շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները՝ ձևավորելով նոր ռազմավարական գործընկերություններ, որոնք ուղղված են գործարար միջավայրի զարգացմանը, կրթական հնարավորությունների ընդլայնմանը և համայնքային նախաձեռնությունների խթանմանը։