Հաճախակի տրվող հարցեր (ՀՏՀ)

Աջակցություն և պատասխաններ
Ձեր հարցերին՝ մեկ հարթակում

«Հայ Բիզնես Կենտրոնը» պատրաստ է աջակցել ձեռնարկատերերին, կազմակերպություններին, հասարակական կառույցներին և անհատ մասնագետներին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն և ուղղորդում։

Այստեղ կարող եք գտնել պատասխաններ մեր ծառայությունների, անդամակցության, դասընթացների, ծրագրերի, համագործակցության հնարավորությունների և այլ հաճախ տրվող հարցերի վերաբերյալ։ Եթե չեք գտնում Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը, մեր մասնագետները պատրաստ են տրամադրել անհատական աջակցություն։

Ինչպե՞ս կարող ենք օգնել

Անկախ նրանից՝ ցանկանում եք զարգացնել բիզնեսը, մասնակցել դասընթացների, ստանալ խորհրդատվություն, գտնել գործընկերներ կամ տեղեկանալ ընթացիկ ծրագրերի մասին, մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ յուրաքանչյուր փուլում։

Հայ Բիզնես Կենտրոնը տրամադրում է բիզնես խորհրդատվություն, մասնագիտական դասընթացներ, դրամաշնորհային ծրագրերի աջակցություն, մարքեթինգային ծառայություններ, գործընկերային կապերի ձևավորման և բիզնես զարգացման հնարավորություններ։

Մեր ծառայություններից կարող են օգտվել սկսնակ և գործող ձեռնարկատերերը, ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, անհատ մասնագետները, ուսանողները և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական կամ գործարար գործունեությունը։

Դասընթացներին և միջոցառումներին կարող եք գրանցվել կայքի համապատասխան բաժնի միջոցով կամ կապ հաստատել մեր թիմի հետ։ Գրանցման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակվում է մեր կայքում և սոցիալական հարթակներում։

Այո՛։ Մենք աջակցում ենք ծրագրային գաղափարի մշակման, հայտերի պատրաստման, բյուջետավորման, գործընկերների որոնման և ծրագրերի իրականացման գործընթացներում։

Գործընկեր դառնալու համար անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ և ներկայացնել համագործակցության առաջարկը։ Մենք բաց ենք փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցությունների համար՝ Հայաստանի և արտերկրի կազմակերպությունների հետ։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ կայքում առկա հետադարձ կապի ձևի միջոցով։ Մեր մասնագետները հնարավորինս արագ կպատասխանեն Ձեր հարցումներին։